ՊՆ թույլատրել է Հացպանյանին հուղարկավել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի խոսնակը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու մասին
- ՊՆ-ն Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ դիմում չի ստացել
- Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան