Զավակները նույնքան պարտավորություն ունեն ծնողի նկատմամբ, որքան ծնողը՝ զավակի. Թադևոս Ավետիսյան
Պետությունը խնամքի կարիք ունեցող անձանց առաջարկում է մի շարք ծառայություններ՝ տնային սպասարկումից ցերեկային խնամքի կենտրոններ, բարեգործական ճաշարաններ և այլն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը հունվարի 27-ին «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ նշեց՝ երբ անձը, օբյեկտիվ պատճառներով, հայտնվում է դժվարին իրավիճակում՝ կախված տարիքից, ֆիզիկական, առողջական խնդիրներից, բնականաբար սկսվում է դեպքի վարումը, կարևոր է ուսումնասիրել և կարիքի գնահատումը կատարել: Ուշադրության առանցքում են մնում շուրջօրյա խնամք ունեցող ընտանիքները:
«Շատ դեպքերում ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այն, ինչ մտածում ենք, մեթոդներում գրում, իրավական ակտերում ամրագրում, հաճախ իրականում բոլորովին այլ պատկեր ենք ունենում»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով՝ օբյեկտիվորեն անհրաժեշտ է նեղ գործիքների պատրաստում և մշակում, նախորդ տարվա վերջին առաջին քայլերն իրականացրել են, ամփոփ տեղեկատվության հավաքման կամ տրամադրման հակիրճ մեթոդաբանություն է մշակվել, երկրորդ քայլը շուրջօրյա խնամքի հաստատություններում յուրաքանչյուր շահառուի հետ անհատական սոցիալական աշխատանքի իրականացումն է, ընդ որում՝ ոչ միայն նրա՝ հաստատություն մուտք գործելու պահին, այլև հետադարձ կապի միջոցով:
«Տաք անկյուն ապահովելով, կերակրելով կամ հոգեբանական աշխատանք տանելով՝ հարցը չենք լուծում, հատկապես չենք լուծում այն անձանց հարցը, որ ունեն ընտանիք և ում ընտանիքում առկա են միջանձնային կամ սոցիալական խնդիրներ: Դեպի ընտանիք վերադարձնելու սկզբունքից շեղվում ենք այլ հարցեր քննարկելով»,- ասաց նա:
Ավետիսյանը նշեց, որ հիմք ունենալով միջազգային դրական փորձը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց դեպքում և շուրջօրյա խնամքի հաստատությունում աշխատանքի հիմում մեկ կարևոր նպատակադրում պիտի լինի՝ անձին վերադարձնել իր ընտանիք, միջավայր, որտեղից եկել է՝ իհարկե, լուծելով այն խնդիրները, որոնց պատճառով հայտնվել է այդ հաստատությունում:
«Կարևոր է մեկ հանգամանքի վրա էլ մեր ուշադրությունը սևեռել՝ խոսքը տարեցի ընտանիքի, հատկապես նրա չափահաս զավակների, երեխաների պարտականությունների մասին է: Պետությունն այո, պարտավորություն ունի, բայց նաև ընտանեկան օրենսգրքում ամրագրված է, որ զավակներն ունեն նույնչափ պարտավորություն ծնողների նկատմամբ, որքան ծնողն ունի զավակի նկատմամբ»,- ասաց նա: Ավետիսյանը նշեց՝ կարևոր է՝ արդյո՞ք դրված նպատակն իրականացվում է, թե՞ մնում է թղթի վրա, դրա համար շարունակական դիտարկում և արդյունքների գնահատում պիտի իրականացվի:
Հարակից հրապարակումներ`
- Թանկացումների հետ կապված անհրաժեշտ քայլերն իրականացվում են. Արտեմ Ասատրյան
- ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային հաճախելիության ցուցանիշը 20 տոկոս է. Սմբատ Սաիյան
- Քաղաքացիներն ազատվում են որոշում կայացնողի հետ շփվելուց. Արտեմ Ասատրյան
- Սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ մեծանում է պետության պատասխանատվությունը. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան