Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պաշտոնական տվյալներ է հաղորդել Աֆրինում 2 կողմերի կորուստների վերաբերյալ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական վերջին տեղեկություններն է հաղորդել Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության կորուստների վերաբերյալ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հունվարի 27-ին՝ գործողության 8-րդ օրը, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական օդուժը ոչնչացրել է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) 340 հենակետ:
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ-ÖSO) խմբավորման կողմից սպանվել է 394 քուրդ զինյալ:
Սեփական կորուստների վերաբերյալ հայտվում է հետևյալ տվյալները՝ թուրքական բանակն ունի 3 սպանված, 30 վիրավոր, ՍԱԲ-ը՝ 13 սպանված 24 վիրավոր:
Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Հարակից հրապարակումներ`
- Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի
- Թուրքիան Սիրիայում գործողությունը կարող է ընդլայնել մինչև Իրաքի հետ սահման. Էրդողան
- Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. արաբագետ
- Դեսպանություն. Աֆրինում մեկ հայ է վիրավորվել
- Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
- Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին