Հայ հրաձիգներն ավարտել են մրցելույթները Մյունխենում
Հրաձգության Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները Մյունխենում ընթացող միջազգային մրցաշարում։
ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ, Երեկ կրակագիծ մտած Մարիամ Միքայելյանը նույնպես անհաջող է հանդես եկել։ 10 մ հրացան մրցաձևի կանանց պայքարում որակավորման փուլում նա զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։
Գերմանիայում Հայաստանի հավաքականին միացել և մրցաշարին մասնակցել է նաև Իրինա Լաուերը։ Նույն մրցաձևում Լաուերը որակավորման փուլում 79-րդն էր։
Ըստ աղբյուրի, առաջիկա օրերին Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը կվերադառնա Հայաստան և կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այն հատկապես կարրոր է պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։