Tradewise Chess Festival. Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի խաղացին
Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Գրիգորյանցի, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով՝ Վլադիմիր Եպիշինի (երկուսն էլ՝ ՌԴ) հետ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ չորս տուրից հետո Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2.5-ով՝ 78-րդ:
Ջիբրալթար մասթերսի մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան