Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանապետեր են ազատվել աշխատանքից
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երկու ոստիկնապետեր ազատվել են աշխատանքից:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի:
Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ոստիկանության կոլեգիայի նիստում վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու բացթողումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորել էր ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա