Արմեն Սարգսյանը ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հետ մրցունակ գիտական համակարգ ստեղծելու հարցեր է քննարկել
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են. «Վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան ճանաչում է երկար տարիներ և բարձր է գնահատում նրա մարդկային որակներն ու անցած ճանապարհը:
Արմեն Սարգսյանը և ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարևորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական և կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
Նրանք խոսել են նաև հասարակական կյանքում մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարևորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն արժանի է լինել ՀՀ նախագահ. Շարմազանով
- Արմեն Սարգսյանը չէր գա, եթե իրեն անկախություն չտրվեր. Մերուժան Տեր-Գուլանյան
- Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
- ՀԲԸՄ նախագահը խոսել է ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին
- Արմեն Սարգսյանը համեմատության մեջ լավագույնն է. Թևան Պողոսյան
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին