Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքով հնագույն տաճար է վնասվել
Սիրիայի Աֆրին քաղաքի հնագույն Այն-Դարա տաճարը վնասներ է կրել Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քուրդիստանի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչ Ռայզան Հեդուն:
«Այնպես, ինչպես նրանց պապերը ոչնչացրել են շրջանների պատմական հուշարձանները, որտեղ ապրել են հայերը, ասորիները, հույներն ու քրդերը, թուրքական բանակն այս օրերին շարունակում է գնալ իր նախնիների հետքերով և հարվածներ է հասցնում Աֆրին պատմական շինություններին»,- ասել է Հեդուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել այն վայրերին, որտեղ բնակչություն կա: Արդեն մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ կան, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պաշտոնական տվյալներ է հաղորդել Աֆրինում 2 կողմերի կորուստների վերաբերյալ
- Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի
- Դեսպանություն. Աֆրինում մեկ հայ է վիրավորվել
- Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան