Թուրքիայի Կրոնական գործերի վարչություն. «10 թուրքից միայն 4-ն է Ղուրան կարդում»
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախարար պրոֆ. Ալի Էրբաշը հայտարարել է, որ մեր օրերում 10 թուրքից միայն 4-ն է կարողանում Ղուրան կարդալ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին Էրբաշը հայտարարել է Թուրքիայի Քոջաելի նահանգում կազմակերպված Ղուրանի ընթերցման դասընթացների բացման ժամանակ:
Թուրք պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մեր 99%–ը իրեն ներկայացնում է որպես մահմեդական, և առհասարակ, մենք ապրում ենք մի երկրում որտեղ բնակչության 99 %-ը մահմեդական է, սակայն 60%-ը չի կարողանում Ղուրան կարդալ»:
Նա նաև նշել է, որ ներկայումս երիտասարդության շրջանում հետաքրքրություն չկա Ղուրանի ընթերցման դասընթացների հանդեպ: Ընդհանուր առմամբ ուսանողության միայն 15 %-ն է մասնակցում դասընթացներին:
«Մեր ամառային դասընթացներին 18-20 միլիոնանոց երիտասարդներից 3-4 միլիոնն է մասնակցում»,- նշել է Էրբաշը: