Մաքսիմ Մանուկյան. Պատրաստվում եմ առաջիկա կարևոր մրցաշարերին
Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով է մեկնարկել տարվա առաջին մրցաշարում։ Նոր՝ 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնությունում Մանուկյանը բոլորից ուժեղ գտնվեց։ ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը խոսել է լրագրողների հետ:
«Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Շատ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստվում եմ առաջիկա կարևոր մրցաշարերին։ Ամեն ինչ անելու եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լավ հանդես գալու համար։
Այս քաշային կարգն ինձ համար նորություն չէր։ Տարիներ շարունակ մրցել եմ 85 կգ քաշում։ Տարբերությունը մեծ չէ։
Գուցե այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցեմ 82 կգ քաշային կարգում, հաջորդ տարի 87-ում, որպեսզի պայքարեմ օլիմպիական խաղերի համար»,-ասել է Մաքսիմ Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան