Պենելոպա Կրուսը «Սեզար» մրցանակ կստանա
Պենելոպա Կրուսն իր դերասանական կարիերան սկսել է 1991 թ.՝ հեռուստատեսային նախագծերից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այսօրվա դրությամբ նրա կինոկենսագրության մեջ մի քանի տասնյակ ֆիլմեր են, միջազգային կինոմրցույթներում անվանակարգեր և հաղթանակներ:
2009 թ. Կրուսը դարձել է առաջին իսպանացի դերասանուհին, ով արժանացել է «Օսկար»-ի: Ամերիկյան կինոակադեմիայի ոսկե արձանիկը դերասանուհին ստացել է «կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում՝ Վուդի Ալենի «Վիկի Կրիստինա Բարսելոնա» ֆիլմում: «Սեզար» կամ ինչպես երբեմն ասում են՝ «ֆրանսիական «Օսկար»» պարգևը հանձնում է Կինեմատոգրաֆիական արվեստների ու տեխնիկայի ֆրանսիական ակադեմիան՝ 1976 թ. սկսած: Մրցանակն անվանակոչվել է ի պատիվ քանդակագործ Սեզար Բալդաչինիի, ով պատրաստել է մրցանակ-արձանիկները:
Քվեարկությանը մասնակցում են ավելի քան 3,5 հազար պրոֆեսիոնալներ՝ կինոյի ոլորտից՝ ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, տեխնիկներ և այլ մասնագետներ: այս տարի Սեզար մրցանակը կհանձնվի 43-րդ անգամ: Հունվարի 31-ին կհրապարակվի «Սեզար»-ի առաջադրվածների ցանկը: Հաղթողների անունների հրապարակումն ու պարգևատրումը տեղի կուեննա փարիզյան Pleyel համերգային դահլիճում՝ մարտի 2-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում