Օլիմպիադա 2018-ում Ռուսաստանի հիմնը կհնչի առանց նվագակցության
Բիզնեսմեն և Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Ռոտենբերգը վստահ է, որ 2018 թ. Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի երկրպագուները կկատարեն երկրի հիմնը՝ չնայած Միջազգային օլիմպիական կոմիտեի արգելքներին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Հոկեյի ժամանակ, ի դեպ, եթե նրանք հաղթեն, ամեն դեպքում հիմնը հնչելու է, պարզապես նրանք ձգտում են, որ դա չլինի: Հիմնը կհնչի: Հիմնը մեր հավաքականի երկրպագուները կկատարեն առանց նվագակցության՝ ակապելլա: Կարևորը՝ մեր հիմնի խոսքերը բոլորը կսովորեն»,- ասել է նա
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն 2018 թ. Օլիմպիական խաղերին ռեկորդային թվով մարզիկ կուղարկի
- Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից