Ինչ է կատարվում իմունային համակարգի հետ, երբ չարաշահում են վնասակար սնունդը
Հայտնի է, որ արագ սնունդը վնասակար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա։ Նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, թե ինչ է կատարվում իմունային համակարգի հետ, երբ չարաշահում են վնասակար սնունդը։
Ինչպես պարզել են Բոննի համալսարանի գիտնականները, մարդու իմունային համակարգը յուղոտ և բարձր կալորիականություն ունեցող սնունդին արձագանքում է այնպես, ինչպես բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Մասնավորապես, հետազոտողները պարզել են, որ այն մկները, որոնք մեկ ամսվա ընթացքում սնվել են «արևմտյան դիետայով», նրանց մոտ զարգանում են բորբոքային պրոցեսները, և արյան մեջ ավելանում են գրանուլոցիտները (լեյկոցիտների տեսակ) և մոնոցիտները։
Այսպիսով, ինչպես գրում է zdr.ru-ն, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆաստ-ֆուդի չարաշահումը բերում է իմունային համակարգի հիպերակտիվության և կարող է հանգեցնել աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի առաջացման։