Փուլային կարգավորման հարցադրում կարող էր լինել միգուցե սրանից 20 տարի առաջ. ԱԳ նախարար
Միգուցե սրանից 20 տարի առաջ հնարավոր լիներ հարցադրում ներկայացնել`փուլայի՞ն, թե փաթեթային տարբերակով է լուծվելու Արցախյան հակամարտությունը, սակայն այսօր փուլային լուծման տարբերակ գոյություն ունենալ չի կարող: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այսօր եռանախագահները բազմիցս հայտատարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն տարրերի վրա, որոնք ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն`այսինքն որպես փաթեթ: Փորձել առանձնացնել մեկ դրույթը, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը», - ընդգծեց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ փաթեթային մոտեցումը առաջարկված է եռանախագահների կողմից և դրա մասին բազմիցս է հայտարարվել, նաև՝ նախագահների մակարդակով:
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման գործընթացին յուահատուկ տրամաբանություն է ցուցաբերում, որը չի համապատասխանում ոչ միայն հայկական կողմի, այնպես էլ միջազգային կառույցների դիրքորոշումներին:
Անդրադառնալով Ադրբեջանի հայտնի «սև ցուցակին», ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց, որ նախկինում ինքը բազմիցս հայտարարել է՝ բլոգեր Լապշինի հայտնի դեպքից հետո այցելուների հոսքը Արցախ ավելանալու է, ինչը և տեղի է ունեցել: Նալբանդյանը նաև հիշեցրեց, որ ռուիս բլոգերը մի շարք բացահայտումներ է արել Բաքվում գտնվելու ընթացքի մասին, նաև շեշտեց, որ վաղուց անցել են մարդու ազատ տեղաշարժին խոչընդոտելու ժամանակները:
«Եթե հավատանք Բաքվի պնդումներին, թե նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, հայկական քարոզչության զոհերն են և իրենց երկրներ վերադառնալուց հետո զղջում են, ապա այդ ցուցակը չէր ավելանա և չէր հասնի 600 հոգու: Ադրբեջանական պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն, հատկապես, որ այդ ցուցակում եղածները պատիվ են զգացել, որ եղել են Արցախում», - ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան