Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս. Արմեն Սարգսյան
ՀՅԴ բյուրոյում մեկնարկել է նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպումը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպելու է բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ:
«Դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը: Վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո իր դիրքորոշման մեջ հստակություն մտավ:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումն ավարտվել է
- Արմեն Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան