Մակրոնը տարածքային զիջումների մասին չի խոսել. ԱԳ նախարար
Ի դեմս Սիրիայի հյուսիս-արևմուտքում ծավալվող գործողություններին՝ տարածաշրջանում նոր լարվածություն է առաջացել: Նրա խոսքով, հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում հակամարտության գոտում մարդկային զոհերի և վիրավորների հարցը:
«ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ կառույցների դեմ պայքարում առաջընթացը հույս էր ներշնչում, որ իրավիճակը կարող է գնալ կայունացման և խաղաղության հաստատման: Այս կարգի լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կայունացման գործընթացին: Մենք կողմ ենք, որ խնդրահարույց հարցերը լուծվեն բանակցությունների ճանապարհով, օգտագործվեն միջազգային հարթակները»,- նշեց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց նաև Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ պետք է անցնել տրամաբանական բանակցությունների:
«Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիներն ասում են այս մասին: Սակայն Բաքվի հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել, անգամ եթե օգտագործում են «տրամաբանություն» բառը: Ո՞ր տրամաբանության մասին է խոսքը: Ա՞յն տրամաբանության, որով իրենք համաձայնության են գալիս, սակայն հետո հետ են կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Ա՞յն տրամաբանությունից, երբ իրենք հրաժարվու են եռանախագահող երկրների կողմից առաջարկներից։
Ադրբեջանում չե՞ն զգում, որ իրենց համար վարկաբեկիչ է,որ տարիներ շարունակ մասնակցել են մի գործընթացի, որը տրամաբանություն չի ուենցել։ Նախագահների մակարդակով երկու, իսկ արտգործնախարարների մակարդակով վեց տասնյակ հանդիպումներ են կայացել։ Ի՞նչ է, դրանք անտրամաբանակա՞ն են եղել։ Եթե անտրամաբանական էին, ինչո՞ւ էին գալիս, ի՞նչ էին քննարկում։ Չեմ կարծում, որ եռանախագահները նույն կարծիքն ունեն»,- հարց հնչեցրեց նախարարը։
Էդվարդ Նալբանդյանը նաև ընդգծեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախյան հիմնախնդրի համատեքստում տարածքային զիջումների մասին չի խոսել:
«Մակրոնն այդպիսի բան չի ասել: Ես ներկա եմ գտնվել բանակցություններին ու ասուլիսին: Իսկ այն փոխզիջումների մասին, որ խոսում են եռանախագահող երկրները, ներառյալ նաև Ֆրանսիան, իրենք ունեն միասնական դիրքորոշում, որոնք արտահայտված են նախագահների 5 հայտարարությունների մեջ», - նշեց նա:
Նալբանդյանի խոսքով՝ այդ փոխզիջումային մոտեցումը փաթեթային մոտեցումն է, և դա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կոնցեպտուալ լուրջ փոփոխություն է, քանի որ եռանախագահող երկրները հայտարարում են, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին