Մշակույթ 11:35 29/01/2018 Հայաստան

Կոնցերտ Գինեսի համար

Երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Պանյանի մասին Panorama.am-ը պատահաբար չէ, որ իմացել է: Նրա անունը այժմ կապվում է, ինչպես ստեղծագործողն է ասում՝ «աննախադեպ կրկնակի կոնցերտի» հետ: Ինչու աննախադեպ, ինչ նպատակով, ինչպես ծնվեց այս կոնցերտը՝ ցրույց կոմպոզիտորի հետ:

- Արեգ, մի փոքր կներկայացնե՞ք՝ ինչո՞վ է յուրահատուկ այդ կոնցերտը, որի վրա աշխատում եք:

- Դա կրկնակի կոնցերտ է՝ սոպրանոյի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Դրանում մենակատար գործիքներն են թավջութակն ու ձայնը՝ սոպրանոն: Շատ հետաքրքիր համադրություն է, որը հիմնականում չի օգտագործվում, որովհետև սոպրանոյի հետ հնչելիս թավջութակն արդեն լսվելու խնդիր ունի: Դա հենց առաջին բարդ համադրությունն է: Այս ամենի հետ մեկտեղ՝ սիմֆոնիկ շատ մեծ նվագախումբ եմ վերցրել, այն է՝ սիմֆոնիկ նվագախումբ՝ մեծ կազմով (լինելու է թավջութակների կրկնակի ուժեղացված կազմ), ջազ-նվագախումբ, դա ենթադրում է սաքսոֆոններ, որոնք սիմֆոնիկում չկան, հարվածային գործիքներ, դրա հետ միասին մեծ երգչախումբ է ավելանում՝ թե մեծերի, թե փոքրերի, գումարվում են տարբեր ազգերի ժողգործիքներ: Իհարկե, անվերջ չէ նրանց քանակը՝ մի քանի գործիք են, իսկ մեր գործիքներից էլ կա դուդուկը: Չեմ կարող ասել՝ ժողգործիքները դասական ստեղծագործություններում բացառված են, սակայն հիմնականում կոմպոզիտորները չեն օգտագործում դրանք: Կոնցերտում կհնչեն երգեհոն, տարբեր տեսակի ստեղնաշարային գործիքներ՝ դաշնամուր, չելեստա, ռոք-հարվածային կազմի գործիքներ (Drum Set), ակուստիկ կիթառ, բաս-կիթառ, սոլո-կիթառ, սաքսոֆոնի տեսակներ՝ ալտ, սոպրանո, տենոր, բարիտոն, շեփոր, տրոմբոն, ֆլյուգելհորն և այլն՝  գործիքատեսակների մեծ և յուրօրինակ կազմ: Ժողգործիքներից մի քանիսը կան, որ Հայաստանում չունենք, ինչպես, օրինակ՝ դարբուկան, տոմբրան, ուստի այս ստեղծագործությունը բեմադրելիս արտերկրից հյուրեր պիտի հրավիրվեն, բայց մնացած բոլոր գործիքները հնարավոր է գտնել:

- Որքան հասկացա՝ բացի գործիքատեսակների թվից, այս կոնցերտը յուրահատուկ է նաև համադրումներո՞վ:

- Գիտեք, կոմպոզիտորները հիմնականում վերցնում են ստանդարտ նվագախումբ, ուղղակի, ասենք՝ 4 վալտորնայի փոխարեն՝ ութ կամ 16 վալտորնա են ընդգրկում: Գերմանացիներն, օրինակ, Գինեսի գրքի համար 7500 գործիք էին հավաքել, սակայն վերցրել էին, ասենք՝ 500 վալտորնա (ֆրանսիական եղջերափող), 400 շեփոր: Ու միևնույն է՝ բոլոր այդ նվագախմբերի նոտաները գրվում էին մինչև 36 տողի վրա, իսկ սա յուրօրինակ է նրանով, որ գործիքների տեսակների քանակով է ամենամեծը: Մինչև հիմա Մալերի 8-րդ սիմֆոնիան է ամենամեծը եղել: Հայազգի կոմպոզիտորներից  Աշոտ Բաբայանը, Մալերից ոգեշնչված, նվագախմբային մեծ կազմեր է օգտագործել, բայց իր ստեղծագործությունների մեջ էլ գործիքների տեսակը չի հասնում 75-ի, թեև՝ քանակով բացառապես մեծ կազմեր է գործածել: Ես իմ գործը նոտագրելու համար 75 և ավելի տող եմ «լրացնում»՝ ըստ գործիքների տեսակների: Այսինքն՝ այսօրվա դրությամբ տողերն այդքան են, գործը դեռ վերջնականապես պատրաստ չէ, հնարավոր է՝ վաղը-մյուս օրը մտքեր գան, և դառնա 85 տող, բայց տողերը հաստատ չեն պակասի:

- Արեգ, ո՞վ է կատարելու այս կոնցերտը, ի՞նչ նվագախումբ եք պատկերացնում: Հայաստանի պայմաններում կարո՞ղ եք համապատասխան դահլիճ գտնել:

- Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի պայմաններում հնարավոր կլինի գործը ներկայացնել, եթե մեր մի քանի նվագախումբ իրար հետ համագործակցեն: Դե, պարզ է, ոչ Ֆիլհարմոնիայում տեղ կանի այդ նվագախումբը, ոչ համալիրում, առնվազն՝ մարզադաշտում, ընդ որում՝ տարածքի կեսը երևի նվագախումբը կզբաղեցնի:

-Ինչպե՞ս ծնվեց միտքը՝ ստեղծել մի գործ, որում այսքան գործիքատեսակ ներառված կլինի:

- Իմ որոշ գործընկերների պես՝ ես էլ մանկուց երազել եմ գրել մի գործ, որում ներառված կլինեն աշխարհի բոլոր երաժշտական գործիքներն անխտիր: Դա անհնարին է և անիմաստ, քանի որ աշխարհում հազարավոր գործիքներ կան, սակայն ինքը որոշել է նման մի բան անել, ինչը և կյանքի է կոչում: Նույնիսկ եթե հասարակ սիմֆոնիկի հետ դուդուկ են օգտագործում, շատերն ասում են՝ չի կարելի, բայց ես դրան կողմ եմ եղել միշտ: Նույն Արա Գևորգյանն ապացուցել է, որ դա կարևոր չէ, կարևոր է՝ ինչ գործիքներ ես օգտագործում, ինչի հետ: Ամեն ինչն էլ լավ կարող է հնչել, վատ գործիք չկա, վատ համադրություն չկա, կա վատ գործիքավորող:

- Մեկ դիրիժորը կարո՞ղ է «ղեկավարել» այդ՝ աննախադեպ մեծ կազմ ունեցող նվագախումբը:

- Նման խնդիր իրոք կա. մեկ դիրիժորն ի վիճակի չի լինի այդ նվագախումբը ղեկավարել, ուստի պետք է առնվազն երեք դիրիժոր լինի, ովքեր իրար կտեսնեն մեծ էկրանի վրա:

- Քանի որ գործն, ինչպես երևում է, աննախադեպ է՝ թե գործիքատեսակներով, թե համադրումներով, մտադի՞ր եք դիմել՝ այն Գինեսի գրքում ներառելու համար:

- Այո, անշուշտ: Ես մտադիր եմ դիմել 2019-ին, երբ գործն ամբողջովին պատրաստ ու ավարտուն կլինի: Քանի որ գործը մասշտաբային է, հիմա աշխատանքներն ընթացքում են, նույնիսկ արդեն հավաքած մաս կա. քանի որ ես տանը լավ տեխնիկա ունեմ, այդ 9 րոպեն աուդիո տարբերակով հավաքել եմ: Կոնցերտի 9-րդ րոպեին կուլմինացիան է, որից հասկացվում է՝ բոլոր գործիքներն իրար հետ նվագում են: Գործը կավարտեմ 2019-ին, քանի որ նոտագրելն է դժվար: Սևագիր վիճակում այն կա, բայց նոտագրելը սարսափելի բարդ գործ է, ինձ մեկ տարի ժամանակ է պետք: Ես որոշել եմ՝ երկրորդ նման գործ չեմ գրի, հետո արդեն կգրեմ նվագախմբի սովորական կազմի համար:

- Այս ստեղծագործության բեմադրման համար մե՞ծ ֆինանսական միջոցներ են պետք:

- Ֆինանսական առումով այս ստեղծագործության բեմադրումը մեղմ ասած ծախսատար է: Անգամ սովորական օպերան երբ ուզում ես կատարել և լավ կատարել, մոտ 30 000 դոլար է անհրաժեշտ, իսկ նման ծավալի գործի համար արդեն անասելի մեծ գումարներ են անհրաժեշտ:

- Գործը Հայաստանու՞մ եք ներկայացնելու, թե՞ պատրաստ եք այն կատարել նաև Հայաստանից դուրս:

- Պարզ է՝ առաջարկս լինելու է Հայաստանի համար, ուզում եմ այստեղ կատարել: Շատ կոմպոզիտորներ հիմնականում այստեղ չեն ներկայացնում իրենց ստեղծագործությունները, միայն փառատոնից-փառատոն, տենդենց կա՝ գնա, հայտնի դարձիր, հետո արի, կկատարենք, դրա համար շատերը միանգամից գնում են արտասահման: Կարծում եմ՝ դա էլ է սխալ: Ես ուզում եմ առաջին անգամ իմ գործն այստեղ ներկայացնել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}