ՀՀ նախագահի և վարչապետի վերջին այցերը բավական հաջող էին. քաղտեխնոլոգ
Այսօր բոլոր իրադարձությունները, որոնք կապված են նախագահի և վարչապետի ընտրությունների հետ, հանրության կողմից դիտարկվում են որպես ակնարկ, թե ինչ է լինելու ապրիլի 9-ից հետո: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Մինչ այս պահը, սակայն, կարծում եմ, որ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո: 2014 թվականից սկսած՝ մեր երկրում որոշումներ ընդունող մարդիկ որոշել են՝ որ ուղղությամբ պետք է գնա երկիրը: Խոսքը գնում է էլիտաների մեջ կոնսենսուս գտնելու մասին, որպեսզի գտնվի այնպիսի մի թեկնածու, որը բոլորին «ձեռք կտա»»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ նրա շուրջ լեգենդը գալիս է դեռևս 1996-ականներից:
«Լևոն Տեր-Պետրոսյանը վերջինիս խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում ՝ երկրում տրամադրություններ փոխելու համար: Սակայն ընդամենը 5 ամիս անց Արմեն Սարգսյանը հեռացավ: «Ժպտացող մարդն» ուզում էր ինչ-որ բան անել, սակայն չթողեցին: Կարծում եմ՝ միֆը երկարատև է և կենսունակ: Ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեցին գործիչներ, որոնք ինչ-որ իմաստով արտահամակարգային տպավորություն են թողնում: 2014 թվականից հետո բավականին լուրջ սելեկցիա է տեղի ունեցել, շատ բաներ ֆիլտրվել են»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Բանախոսի համոզմամբ, Արմեն Սարգսյանը, որպես ՀՀ նախագահի թեկնածու, բավականին հետաքրքիր ֆիգուր է: «Նա իր մեջ ունի և ներքին քաղաքական, և արտաքին քաղաքական բաղադրիչը: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտների հետ: Արմեն Սարգսյանին իշխանության բերելով՝ կարծում եմ՝ ՀՀ նախագահը փորձում է լուծել նաև ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցին, Վիգեն Հակոբյանի խոսքով, Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական համակարգի առաջնորդ՝ Ֆրանսիայում արեց իր գործը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս իր գործն արեց՝ արդեն Դովոսում: «Երկու այցերն էլ բավական հաջող էին: Թե դա որքանով կարող է տրանսֆորմացիա արվել քաղաքական որոշումների, մենք դեռ կտեսնենք»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ
- Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն
- Դավոսում Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահի հետ
- Մակրոնը Հայաստան կայցելի պետական այցով ու կմասնակցի Ֆրանոկֆոնիայի գագաթաժողովին
- Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան