Մեսսին պատմել է Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին պատմել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին։
World Soccer-ի ամսագրին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը. «Ես ոչ մի հարաբերություն չունեմ Ռոնալդուի հետ։ Մենք հանդիպում ենք միայն պարգևատրման արարողությունների ժամանակ։ Այն ժամանակ էլ մենք զրուցում ենք միասին։ Ամեն ինչ կարգին է, բայց մեր ճանապարհները հաճախ չեն խաչվում»,- ասել է Մեսսին։
Կատալոնական ակումբի առաջնորդը պատասխանել է նաև ներկայիս մրցաշարում «Ռեալի» անհաջողությունների մասին։
«Դա ժամանակավոր երևույթ է։ Մենք նման իրավիճակ առաջին անգամ չենք տեսնում «Ռեալում», բայց ի վերջո նրանք կպայքարեն բոլոր տիտղոսների համար այն խաղացողների շնորհիվ, ովքեր պաշտպանում են այս թիմի գույները»,- պատասխանել է հարձակվողը: