Այսօր գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյան
Տասը տարի առաջ, երբ Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական գործընթացը, հավատարիմ է եղել, թե գործընթացին, թե ձեռք բերված պայմանավորվածություններին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Panorama.am-ի թղթակիցը նախարարից հետաքրքրվեց՝ ե՞րբ է սպասվում 2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու որոշման վերջնական կայացումը և դրա հրապարակումը և արդյո՞ք դա չի անդրադառնա Հայաստանի միջազգային վարկի վրա։
«Հենց Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ այն գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից որևէ մեկը պետք է անհանգստացած լինի իր հեղինակությունը, միջազգային վարկը տուժելու մասով, ապա դա Հայաստանը չէ:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Հանրապետության նախագահի կողմից հնչեցված ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը կրկին շեշտեց՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, հայակակն կողմի պատճառով չէ:
«Եթե այդ հարաբերությունները կարգավորված լինեին, հնարավոր կլիներ ավելի օրենքի և հյուպատոսական հարաբերությունների շրջանակներում ավելի էֆեկտիվ պաշտպանել մեր քաղաքացիերի շահերը այդ երկրի տարածքում: Խնդիրներ առաջանալու դեպքում ՀՀ արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 175 երկրի հետ, հարաբերությունները բացակայում են շուրջ երկու տասնյակ երկրների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան