Դատարանը սկսել է քննել Սահակաշվիլու հայցն ընդդեմ Պորոշենկոյի
Ուկրաինայի բարձրագույն դատարանը սկսել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ ներկայացված դատական հայցի ուսումնասիրությունը: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, Սաակաշվիլին դատարանին խնդրում է իրեն քաղաքացիությունից զրկելու մասին Պորոշենկոյի հրամանն անօրինական ճանաչել և կասեցնել:
Դատական նիստի մեկնարկից առաջ Վրաստանի նախկին նախագահը հայտարարեց, որ մարդկանց թույլ չեն տալիս դատարան մտնել: Դատարանի առջև ոստիկանական ուժեր են կուտակված, ինչը դատական համակարգի համար անսովոր բան է:
«Սեփական ժողովրդից վախը զզվելի է և անմտություն»,- ասաց Սահակաշվիլին:
Հիշեցնենք, որ 2017 թ. հուլիսի 26-ին Պորոշենկոն ուկրաինական քաղաքացիությունից զրկել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլուն: