Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերը շահարկումներ են հակառակորդների կողմից. Էդվարդ Նալբանդյան
Ռուբեն Թաթուլյանը 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը իսկապես եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդական և զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով ՌԴ պետդումայի՝ երկու շաբաթ առաջ ֆաշիզմի հերոսացման դեմ թեմայով կլոր սեղանի կազմակերպմանը և ստորագրահավաքին՝ ապամոնտաժել Երևանի կենտրոնում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը, նախարարը նկատեց.
«Սրանք շահարկումներ են որոշ հակառակորդների կողմից, և պարզ է, թե ինչու են դրանք արվում։ Միտումնավոր են արվում և պետք չէ ընկնել այդ ծուղակները։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության կողմից ամենատարբեր մակարդակներով հայտաարություներ արվել են, և այստեղ ոչ ավելացնելու, ոչ պակասեցնելու ոչինչ չկա»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ԶԼՄ-ներում Նժդեհի մասին բացասական նյութեր տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով. մեդիափորձագետ
- Սյունիքում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը կուժեղացվի
- Կրկին Նժդեհի արձանի ու արձագանքների մասին
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
- Նարեկ Սարգսյանը ասել է, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս առաջինին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան