ԳՁՕ-ների մասին լսումներին նախարարության ներկայացուցիչները չեզոք էին. Կարինե Դանիելյան
««Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներն կարևոր էին այնքանով, որքանով հասունացել է պահը, որ ՀՀ-ին պետք է օրենք, որը կկանոնակարգի գենետիկորեն ձևափոխված սերմերի ու օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդու առողջության, սննդի անվտանգության, գյուղատնտեսական հողերի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը:
Նրա խոսքով՝ լսումների ընթացքում մի բան պարզ դարձավ, որ այս հարցում բոլորը համամիտ են. «Ստեղծվել է հանձնաժողով գյուղնախարարությունում, որում ներգրավված են ոչ միայն գիտնականներ, այլև տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ, իրավաբաններ, ՀԿ-ների անդամներ, այսինքն, մարդիկ, ովքեր շահագրգռված են օրենքի ընդունման հարցում: Փորձագետների խումբն աշխատում է, կարծում եմ, որ կունենանք արդյունք»:
Հանդիպմանը ներա «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նշեց, որ իրենք բավականին վրդովված էին ընդհանուր գործընթացից, քանի որ շուրջ 14 տարի իրենք փորձել են այնպես անել, որ Հայաստանում կարգավորվի այս խնդիրը և անընդհատ այս կամ այն ոլորտում խոչընդոտների են հանդիպել:
«Վերջապես օրինագիծը մտավ Ազգային ժողով, որտեղ եղան առաջին լսումները, որի հետո հետո քնեց օրենքը, հետո կառավարությունը հետ կանչեց այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք մնացել էին ԱԺ-ում չէին ընդունվել: Այստեղ մենք խնդիր էինք տեսնում, որ պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում և խոչընդոտեցին օրենքի անցնելուն: Բայց խոսքն այստեղ ազգային անվտանգության մասին է: Եթե մի 15 տարի առաջ մենք այդքան փաստեր չէինք կարող բերել, որոնք խոսում էին վնասների, ռիսկերի մասին, ապա այս տարիների ընթացքում բավականին ուսումնասիրություններ են արվել, բավականին երևույթներ են բացահայտվել և հիմա մենք ավելի հստակ կարող ենք խոսել դրա մասին»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանի խոսքով՝ լսումները, հանձնաժողով ստեղծելը դրական է, բայց պետք է տեսնել շարունակությունն ինչպիսի կլինի:
«Այստեղ ինձ համար մի քիչ մտահոգիչ էր, որ նախարարությունների ներկայացուցիչները ճիշտ է վտանգները նշում էին, բայց շատ չեզոք էին խոսում:Հատկապես ինձ զարմացնում է առողջապահության նախարարության դիրքորոշումը: Հենց նրանք պետք է լինեն նախաձեռնողը, իսկ ստացվում է, որ անընդհատ ՀԿ-ները, գիտնականները հարցը բարձրացնում են, իսկ առողջապահության նախարարությունը կարծես հեռվից հետևում է»,- հավելեց Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մոտավորապես պատկերացնո՞ւմ ենք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ. Դավիթ Պիպոյան
- Մելիք-Նուբարյան. ԳՁՕ սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել մի քանի հնարավոր ռիսկեր
- Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
- ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
- Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից