Որոշվել են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները և մեդալակիրները
Երևանում նախօրեին կայացել է հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ մասնակցել են շուրջ 85 ըմբիշներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում ազգային հավաքականի հիմնական անդամները: Բացառություն է եղել օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Առաջնությունն անցկացվել է նոր կանոնակարգով, 10 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ և մրցանակակիրներ են դարձել.
55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան 3․ Սամվել Հակոբյան
60 կգ 1․ Արմեն Մելիքյան 2․ Գևորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գևորգ Մելիքյան
63 կգ 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան 3․ Խորեն Երիցյան
67 կգ 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան
72 կգ 1․Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գևորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան
77կգ 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գևորգ Թադևոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան
82կգ 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան
87կգ 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան
97 կգ 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան
130 կգ 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադևոսյան 3․ Մոսկով Մղդեսյան 3․ Գուրգեն Սահակյան
Առաջնությանը ներկա են եղել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան