Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելն իսկապես կարևոր է. Գևորգ Պետրոսյան
Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված հերթական նիստում քննարկվեց պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի և Հակոբ Նազարյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելիս աշխատողների հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվությունը տալ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա:
Գևորգ Պետրոսյանի խոսքո, Աշխատանքային օրենսգրքում նման փոփոխություններ անելն իսկապես կարևոր է՝ հատկապես «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը հարակից զեկույցում իր հերթին նշեց, որ առաջարկներն ընդունելի են, սակայն անհրաժեշտություն կա առավել համապարփակ քննարկման: Արդյունքում՝ հանձնաժողովը որոշում կայացրեց ներկայացված նախագիծն առավել համակողմանի լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել երկամսյա ժամկետով:
Հեղինակի բացակայության պատճառով հանձնաժողովը երկամսյա ժամկետով հետաձգեց նաև ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
- Սոցնախը չի ընդունել Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ ԱՄԿ առաջարկություններից մեկը
- Հրապարակվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը
- ՍԱՊԾ-ում Աշխատանքային օրենսգրքի ոչ մի նորմ չի պահպանվել. «Հրապարակ»
- Աշխատանքային օրենսրգիրքը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի. վարչապետ
- Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ
- Կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է արմատական փոփոխություններ
- Ա. Բաբայան « Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է ոչ թե աշխատողի, այլ գործատուի իրավունքները»