Քաղաքական 15:10 30/01/2018 Արցախ

Արցախում Հայաստանի հետ միանալու օգտին կողմ է հարցվածների 50.5 տոկոսը

Կովկասի ինստիտուտը Արցախյան հակամարտության կարգավորման թեմայով սոցհարցման տվյալներ է հրապարակել։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի՝ Արցախից և ՀՀ սահմանամերձ շրջաններից։

Բազմաթիվ հարցերի թվում քաղաքացիներից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագա կարգավիճակը։ Ըստ այդմ՝ Հայաստանում հարցվածների 53.6 տոկոսը կարծիք է հայտնել, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, 46 տոկոսը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։

Արցախում Հայաստանի հետ միանալու օգտին արտահայտվել է հարցվածների 50.5 տոկոսը, այն դեպքում, երբ 48.9 տոկոսը ցանկություն է հայտնել Արցախն անկախ տեսնել։
Panorama.am-ի թղթակիցն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է հարցման հեղինակ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ։

Panorama.am- Պարոն Միքայելյան, ի՞նչ նպատակ է հետապնդել հարցազրույցը, ո՞ւմ պատվերով է իրականացվել։

Պատասխան- Հարցման նպատակն այն էր, որպեսզի հասկանայինք՝ ի՞նչ կարծիքներ կան հայաստանյան և արցախյան հանրության մեջ հակամարտության վերաբերյալ, այսինքն՝ ինչ են կարծում մարդիկ։ Հարցումը ներառում էր և քանակական, և որակական հետազոտությունը։ Մենք որակական հատվածն արեցինք, քանակական հատվածը մեր պատվերով արեց մեր IPSC (Institute for Political and Sociological Consulting) ընկերությունը։ Վերջում մենք վերլուծեցինք և ամփոփեցինք և որակական, և քանակական վերլուծության արդյունքները։

Հետազոտության անցկացման հովանավորը եղել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանությունը։

Panorama.am- Ի՞նչ նպատակ է հետապնդել «Միանալ Հայաստանին, թե լինել անկախ» հարցը, եթե ի սկզբանե պարզ էր, որ հայկական երկու պետությունների համար քաղաքական նկատառումներով առայժմ գերակա է Արցախի Հանրապետության անկախությունը։

Պատասխան- Հակամարտության հետ կապված մի քանի ուղղություն կա, որը կարելի է քննարկել։ Առաջինը, թե ինչ ենք ակնկալում՝ պատերա՞զմ, թե խաղաղություն։ Ի՞նչ կարգավիճակ ենք ուզում վերջնականում՝ առանձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի և Հայաստանի միացում կամ այլ տարբերակ։ Այսինքն՝ ի՞նչ են կարծում մարդիկ, ի՞նչ են ուզում։ Հետո, քանի որ Մադրիդյան սկզբունքներում քննարկվում է տարածքների հարցը, մենք նաև այդ հարցը տվեցինք։ Քաղաքացիներին հարցրեցինք, թե իրենք պատրա՞ստ են արդյոք այդ զիջումներին, թե ոչ։ Ու նաև, եթե լինի ընդունված ինչ-որ տարբերակ, այսպես ասած՝ վերջնական լուծում, որը քաղաքացիների համար անընդունելի է, ապա նրանք ի՞նչ կձեռնարկեն։ Դա էր մեզ հետաքրքրում,  և այդ հարցը տվեցինք։ Քաղաքական ուժերը կարող են օգտագործել հարցման տվյալները, որպեսզի հասկանան, թե ինչ հասարակական պատկեր գոյություն ունի։

Panorama.am- Պարոն Միքայելյան, արդյոք հարցադրումներն ամբողջությա՞մբ են տրվել հարցվածներին՝ առանց ենթատեքստերի, քանի որ շատ են դեպքերը, որբ այլ հարց է տրվել, սակայն այլ ենթատեքստով և նպատակով է օգտագործվել։ 

Պատասխան- Մեր նպատակը հասկանալն է, ոչ թե քարոզելը։ Այսպիսով, կոնկրետ մենք՝ Կովկասի ինստիտուտը և անձամբ ես, պատասխանատու ենք մեր աշխատանքի համար։ Մենք տվել ենք ուղիղ հարցեր, որոնք ներկայացված են, և նույնիսկ այն դեպքերում (տեքստն անգլերեն է, բայց կարող է՝ թարգմանենք), երբ ձևակերպումը տարբերվում էր ներկայացվածից, մենք էլ գրում էինք, թե ինչպես է հարցը կոնկրետ տրված։

Այսպիսով, այստեղ գաղտնիք չկա, ուղղակի մարդկանց հարցրել ենք  թե ինչ կարգավիճակ եք ուզում։ Ավելացնեմ, որ մեկ տարի առաջ IPSC-ն Արցախի կառավարության պատվերով անցկացրել է նմանատիպ հարցում, ուղղակի ավելի շատ հարցերով։ Նույնատիպ հարցեր մենք տվեցինք հիմա, որպեսզի հասկանանք՝ տարբերությունը Հայաստանում և Ղարաբաղում ինչպիսի՞ն է։ Այսինքն՝ այն պատասխանները, որոնք վերաբերում են Ղարաբաղին, մենք բերեցինք զուտ համեմատության  համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}