Ալֆանո. Առավելագույն ուշադրություն ենք դարձնելու ձգձգվող հակամարտություններին
«ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն ենք դարձնելու Ուկրաինայի ճգնաժամին ու, այսպես ասած, ԵԱՀԿ գոտում ձգձգվող հակամարտություններին՝ ԼՂ-ի, Մերձդնեստրի, Վրաստանի»,-այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018-ին ԵԱՀԿ նախագահության առաջնահերթությունները:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, գործող նախագահի կարգավիճակում Ա. Ալֆանոն առաջին այցերը կատարել է Ուկրաինա և Ռուսաստան:
Հունվարի 30-31-ին նա կլինի Ուկրաինայում, ապա՝ փետրվարի 1-ին կայցելի Մոսկվա: Նախատեսված են հանդիպումներ այդ երկրների ԱԳ նախարարների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչների հետ:
Ալֆոնոն ընդգծել է, որ այդ առաքելությունն առանցքային դեր ունի նոր սրացումների կանխարգելման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան