Մշակույթ 16:37 30/01/2018 Հայաստան

Քաղաքական մենյուն՝ վրացական ակցենտով «Ուժերի զարթոնք» գրքում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին «Նոյյան տապան» գրախանութում: Նախապես գրքի շնորհանդեսը նախատեսված էր անցկացնել Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Պայմանավորվածությունը, սակայն, օրեր առաջ թանգարանը չեղարկեց, նշվեց, որ արգելողը մշակույթի նախարարությունն է: ՀՀ մշակույթի նախարարությունից Panorama.am-ի հարցին՝ որքանո՞վ են իրական այդ լուրերը, ի՞նչ հիմնավորմամբ են արգելել գրքի շնորհանդեսը, պատասխանեցին, որ նախարարությունը տեղյակ չէ այդ մասին:

«Իրենք պայմանագիր չեն ունեցել թանգարանի հետ, դրա համար նախարարությունը բացարձակ տեղեկություն չի ստացել»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը՝ խորհուրդ տալով մնացածը նման լուրեր տարածողներից ճշտել: Գրքի բովանդակության, արժեքների, շնորհանդեսի արգելքի և այլնի մասին զրուցեցինք թարգմանչի՝ Միքայել Նահապետյանի հետ:

-Միքայել, այս գիրքն ինչպես հայտնվեց Ձեր ուշադրության կենտրոնում: Գիրքը վրացերենի՞ց եք թարգմանել:
- Գիրքը թարգմանել եմ ռուսերենից, բնագրի լեզուն ռուսերենն է: Այն ուշադրությանս կենտրոնում է հայտնվել անցյալ տարվա մայիս ամսին՝ պատահաբար. ընկերներիցս մեկը գրքից աուդիո հատված էր հրապարակել ռուսական տարբերակից՝ այդ պահին Հայաստանում շատ արդիական համարվող թեմայի վերաբերյալ: Նայեցի այդ հատվածը, դրանից հետո գտա գիրքը, կարդացի ու հասկացա, որ կուզեի՝ այս գիրքը հայերենով լիներ: Հետո հետո հանդիպել եմ ընկերոջս, ասել եմ՝ լավ կլիներ, որ հայերեն տարբերակն էլ լիներ, ասաց՝ դե թարգմանի, ու թարգմանեցի:

- Գիրքն արգելելու մասին պաշտոնապես չի ասվել: Ի՞նչ ձևով եղավ այդ արգելքը, ինչպե՞ս մեկնաբանեցին:
- Այդ մասին ամեն ինչ արդեն մեկնաբանել եմ, մեկնաբանելու քիչ բան է մնում կամ առհասարակ չի մնում: Եղել է հետևյալը. թանգարանի տնօրինությունը տեխնիկական պատճառներով հայտարարել է, որ անհնարին է իրականացնել նշված օրը, նշված ժամին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, ես նույն բովանդակությամբ հայտարարություն եմ տարածել, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներում հնարավոր չէ իրականացնել: Դրանից հետո տարբեր հոսքերով տեղեկատվություն է եղել, որ իրականում նախարարության կողմից հրահանգ է եղել, դա արդեն մամուլում էլ է տարածվել, ու այս ամենն է տեղի ունեցել:

- Գիրքն ի՞նչ տպաքանակով է հրատարակվել:
- Այս պահին գրքի 250 օրինակի պատվեր եմ տվել, բայց հնարավոր է նաև՝ ավելացնեմ:

- Գիրքը ե՞րբ կվաճառվի և ի՞նչ գնով:
- Գիրքը կվաճառվի փետրվարի 7-ից սկսած, գնագոյացում վերջնական տեղի չի ունեցել, քանի որ ծախսերի առումով վերջնահաշվարկ չկա:

- Շնորհանդեսը տեղի կունենա «Նոյյան-Տապան»-ում: Ու՞մ նախաձեռնությունն էր, իրե՞նք առաջարկեցին:
- Համագործակցության հնարավորություն է ստեղծվել, կոնկրետ մեկի կամ մյուս կողմից չի եղել առաջարկը, ստացվեց, էլի:

- Գիրքը ուսուցողակա՞ն է, ճանաչողակա՞ն է, ո՞րն է այս գրքի արժեքը:
- Գիրքը Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրությունն է՝ սկսած իր քաղաքականության մեջ առաջին քայլերից, վերջացրած ընտրություններում պարտությունով, հեռացումով, Ուկրաինայում գործունեությամբ և այլն: Ամեն ինչի մասին պատմություններ կան, ծիծաղաշարժ պատմություններ կան՝ տարբեր քաղաքական գործիչների հետ հարաբերությունների, հայտարարությունների հետ կապված: Համակողմանի, տարբեր բաների մասին խոսող տեքստ է: Ինչ վերաբերում է գրքի արժեքներին՝ ես իմ ընկալումներում չեմ սահմանափակի այդ գիրքը, դրա համար առանձնապես հիմա չեմ դնի, սահմաններ գծեմ, թե՝ այս ու այս արժեքներն է կրում: Դա ընթերցողն իր համար կորոշի, մի մասը կհավատա գրվածին, մի մասը չի հավատա, մի մասի համար դա դրական կլինի, մյուս մասի համար՝ բացասական: Գրքում ընդհանուր ամեն ինչի մասին խոսվում է՝ տնտեսական զարգացման, հարկային քաղաքականության փոփոխության, որի արդյունքում իրենք հայտնվեցին Դուինգ բիզնեսի 9-րդ հորիզոնականում, ոստիկանական համակարգի, դատական համակարգի ռեֆորմների, տուրիզմի մասին և այլն: Գիրքը 2016 թ. է լույս տեսել: նկարագրվող ժամանակահատվածը մոտավորապես 22 տարի է:

- Գրքի՝ Ձեր ամենասիրելի, Ձեզ ամենից շատ հուզած կամ տպավորած հատվածը ո՞րն է:
- Ինձ համար ամենահետաքրքիր, իմ մեջ երազանքներ, ցանկություններ շարժող հատվածը «Քաղաքներն ու մարդիկ» գլուխն է, որտեղ հեղինակը պատմում է իրենց Սփյուռքի հետ համագործակցության, վերակառուցված կենտրոնների, տուրիստական վայրերի, բնակչության ազգային սովորույթների ու տարբեր բաների մասին, այնտեղ զարգացման մի ամբողջ պատմություն է, հենց այնտեղ է պատասխանը, թե ինչու Վրաստանն այսօր տարեկան 6 մլն տուրիստ ունի: Անկախ ամեն ինչից, թե մարդիկ դրա մասին ինչ կասեն՝ կեղծ է, ճշմարիտ է և այլն, դա իմ մեջ երազանքներ շարժող հատված է: Դրամատիկ առումով երևի ամենադրամատիկ մասը պատերազմի մասին պատմող գլուխն է, որովհետև պայմանականորեն ասած՝ «պարտված» երկրի դիրքերից գրված նման տեքստ կարդալը հետաքրքիր է: Դրամատիկ բան կա մեջը:

- Ձեր զգացողությամբ՝ որքանո՞վ է հեղինակն անկեղծ եղել ընթերցողի հետ:
- Անկեղծ ասած՝ զուտ արժանահավատության առումով եթե նայելու լինենք՝ գործ ունենք քաղաքական գործչի հետ, ով առաջ է տարել իր քաղաքական տեսակետը, իր դիվանագիտական գիծը, իսկ քաղաքականությունը երբեք ազնվության դաշտ չի եղել ու չի լինելու՝ դա՝ մի կողմից, բայց ընդհանուր առմամբ համոզիչ է, հավատալու է: Տեղ-տեղ ավելի համոզիչ է, տեղ-տեղ՝ ոչ այնքան, մարդիկ, ովքեր կասկածամիտ կգտնվեն, գուցե ոչնչի չհավատան, այսինքն՝ դա տեղեկացվածության, սեփական հավատալու չափի հետ կապված է, էլի, ամեն մեկը մի ձևով կընկալի:

- Գրքի թիրախային լսարանն ովքե՞ր են՝ քաղաքական գործիչներ, գուցե՝ սկսնակ, թե՞ ցանկացած մարդ կարող է այնտեղից իր համար կարևորն ու ուսանելին քաղել:
- Գրքի թիրախային խումբը իմ դիտարկմամբ մարդիկ են, ովքեր իրենց մեջ փնտրում են հետևյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչպիսի՞ պետություն ենք ուզում մենք: Ես չեմ ասում, որ պետք է այդ գիրքը կարդալ, ասել՝ այ հենց այսպիսի պետություն ենք ուզում մենք, բայց այդ գրքում քաղաքական ցանկությունների մենյուն ընդլայնելու հնարավորություն կա, այսինքն՝ կարելի է կարդալ ու հասկանալ՝ դա քո ճաշակո՞վ է, թե՞ ոչ: Իհարկե, այդտեղ կան բաներ, որ ինքս էլ կարդում եմ, ասում՝ չէի ուզի, որ մեզ մոտ էլ այսպես դասավորվեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}