Արկադի Ղուկասյանը ԱԱԽ քարտուղար կնշանակվի. «Հրապարակ»
Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: «Հրապարակ»-ի տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեև նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»:
«Ուժային կառույցներում փոփոխություններ ևս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսև կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները