Անցած տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություն է հաստատել յոթ երկրի հետ
2017թ. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Բահամների, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Միկրոնեզիայի, Պալաուի, Սենթ Քիթս և Նևիսի, Լիբերիայի, Նաուրուի հետ: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից՝ ամփոփելով 2017 թ. գործունեության արդյունքները:
Այդպիսով, 2017թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ:
Հայաստանում հավատարմագրված է 110 դեսպան (ռեզիդենտ և համատեղության կարգով), 26 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, 1 գլխավոր և 34 պատվավոր հյուպատոս:
2017թ․ դեկտեմբերի դրությամբ արտերկրում Հայաստանն ունի հավատարմագրված 43 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 73 երկրում:
ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակված 22 միջազգային կազմակերպություններում: Արտերկրում գործում են ՀՀ 9 գլխավոր հյուպատոսություն, 1 հյուպատոսական կետ և 39 պատվավոր հյուպատոս:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. 2017 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի
- Այսօր գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյան
- Ուկրաինան 17 երկրներում, այդ թվում Հայաստանում դեսպան չունի
- Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Սենթ Քիթս և Նևիսի հետ
- Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հինգ երկրների հետ
- «Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». Վարչապետը՝ դիվանգետներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան