Թբիլիսիի մետրոյում փլուզումից տուժածների թվում հայեր չկան
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետևանքով 14 մարդ է տուժել: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ տուժածների բուժման ծախսերը կստանձնի Թբիլիսիի քաղաքապետարանը:
Ականատեսներն էլ պատմել են, որ առաստաղը փլվել է այն պահին, երբ հարթակի վրա գտնվելիս են եղել գնացքի ժամանմանն սպասող մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին