Պարզ, կենդանի և շատ գեղեցիկ. հայտնի բլոգերները Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ են նկարել
Լատվիայից հայտնի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել են ֆիլմ. «Ճանապարհորդություն Լեռնային Ղարաբաղ»: Գորբունովը նշել է, որ դա ֆիլմ է, որտեղ «շատ արև կա, գույներ, հրաշալի բնություն, շքեղ երաժշտություն և զարմանալիորեն հրաշալի պարզ մարդկային դեմքեր»:
«Այս ֆիլմը, հավանաբար, կզարդարի առօրյան և կտաքացնի մռայլ օրերին: Ալեքսանդր Ալիմովն իր հերթին նշում է, որ ֆիլմը 2017 թ. պատրաստել է TravelBlog.lv-ի թիմը՝ Լատվիայից ու Լիտվայից:
Մեկ շաբաթվա ընթացքում նրանք եղել են Արցախի գողտրիկ անկյուններում, փնտրել են հետաքրքիր ռակուրսներ, շփվել են ամենատարբեր մարդկանց հետ, արդյունքում՝ նկարահանել են մի գեղեցիկ ֆիլմ՝ դեռ քիչ հայտնի այս անկյունի մասին:
«Այս տեսանյութի նպատակն է՝ ամբողջ աշխարհի համար բացահայտել այս տեղը և նրա ողջ զբոսաշրջային ներուժը: Չնայած բոլոր քաղաքական բարդություններին՝ այստեղ արդեն հազարավոր տարիներ ապրում են հասարակ և հյուրընկալ մարդիկ: Եւ նրանք մեծ ուրախությամբ պատրաստ են հյուրընկալել նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել այդ՝ դեռևս մեծ զբոսաշրջության համար չբացահայտված անկյունը»,- ասում են հեղինակները:
Վերջին տարիներին շատ բան է արվել՝ այս երկիրը աշխարհի համար գրավիչ դարձնելու համար՝ հարմարավետ ճանապարհներ, ամեն ճաշակի և գրպանի ցանկացած պարունակությանը հարմար հյուրանոցներ, ճանաչողական և էքստրեմալ արշավներ դեպի լեռներ: Խնդիրն այն է, որ պետք է այդ մասին տեղեկացնել ողջ աշխարհին, ովքեր ապրում են Ադրբեջանի ստեղծած կարծրատիպերով և սարսափներով: Հնարավոր է՝ այս ֆիլմը կօգնի:
Ֆիլմը նկարահանելը հեշտ էր, ֆիլմում շատ են թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրերը, որոնք նկարահանվել են սովորական դրոնով: ՀԵնց այս կերպ էլ, հեղինակների կարծիքով, կարելի է առավել վառ բացահայտել Գանձասարի ու Դադիվանքի լեռնային մենաստանների ամբողջ գեղեցկությունը, Հունոտի կիրճի գլխապտույտ առաջացնող խորությունը և տեսնել Սոթքի անցակետի՝ շնչահեղձ անող ոգին:
«Այդպիսին է եղել ֆիլմը՝ պարզ, կենդանի և շատ գեղեցիկ: Ֆիլմի հեղինակները հավատում են, որ այսպիսի Լեռնային Ղարաբաղը շատերին սրտին է հարազատ: Չէ՞ որ Երկիր մոլորակը շատ փոքր է, որպեսզի ինչ-որ մեկին արգելեն՝ ճանապարհորդել այնտեղով…»,- ասում է Ալեքսանդր Ալիմովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան