Արմեն Սարգսյան. Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ
Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ: Նրա հետ մենք շատ զվարճալի պատմություններ ենք ունեցել: Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր հակասությունների, վիճաբանության մասին մամուլի հրապարակումներին, հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
«Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին: 1997-ին ծանր հիվանդությամբ հիվանդացա: Սկզբում չէի գիտակցում դրա ծանրությունը: Ես երախտապարտ եմ մի քանի մտերիմների, որոնք ինձ հորդորեցին զբաղվել իմ առողջությամբ: Բժշկի զննությունից հետո պարզվեց լուրջ հիվանդություն ունեմ ու պետք է վիրահատվեմ: ՀՀ նախագահին ասացի այդ մասին, և նա ու շատ գործընկերներ պնդեցին, որ շտապ մեկնեմ վիրահատվելու: Ես երախտապարտ եմ նրանց, որ նրանք ինձ պնդեցին մեկնել Հայաստանից և վիրահատվել արտերկրում: Վիրահատվեցի ու մեկ ու կես տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Վստահ եմ, որ եթե նրանք ինձ չհամոզեին մեկնել Հայաստանից, ապա դուք այժմ ուրիշի հետ հարցազրույց կանեիք»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Մանրամասներ ներկայացնելով իր և Վազգեն Սարգսյանի հարաբերություններից՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ նրա հետ ունեցել է շատ զվարճալի պատմություններ, բազմաթիվ անգամներ թենիս են խաղացել։
«Ես շատ մարդկանց հետ եմ խոսում, ես շատ հանգիստ եմ խոսում մարդկանց հետ, փորձում եմ համոզել նրանց, լսել, խոսել: Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ: Ես հասկանում եմ, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ սուտ է, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան