«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
Ծառուկյան» խմբակցությունը այս պահի դրությամբ ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն դեռ չունի:
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ կհրավիրվի քաղաքական խորհրդի նիստ, և իրենց բոլոր պատգամավորները, քաղխորհրդի անդամները իրենց դիրքորոշումները կներկայացնեն, մոտեցումները կշարադրեն, որից հետո վերջնական որոշում կընդունվի, թե ինչ դիրքորոշում ունի «Ծառուկյան» դաշինքը Արմեն Սարգսյանի վերաբերյալ։
Մելքումյանի փոխանցմամբ՝ խմբակցության բոլոր պատգամավորները հարցեր կունենան ՀՀԿ նախագահի թեկնածուին։