Աֆրինում 200-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել. Կնյազ Հասանով
«Արդեն տասնմեկ օր է Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զորքերի կողմից քրդերի դեմ իրականացվում են ռազմական գործողություններ, և այս օրերի ընթացքում թուրքերն ունեցել են 400-ից ավելի զոհ, 100 գերի և 15-ից ավելի տանկի կորուստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանով:
Նա հիշեցեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է թե Աֆրինը կմաքրեն, այնուհետև կանցնեն Մինբիջ ու Հալեպ:
«Սակայն միջազգային հանրությունը տեսնում է, որ քրդերը պատրաստ են այդ պայքարին, այս ժողովուրդը այն գաղափարով է տարված, որ կամ մահ կամ ազատություն: Այս օրերի ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ կանայք և երեխաներ»,- նշեց Հասանովը:
Նրա խոսքով՝ քրդերի կողմից 80-ից ավելի զինվոր է զոհվել, 200-ից ավելի խաղաղ բնակիչ:
«Էրդողանը ֆաշիստական նկրտումներով է հարձակվել Աֆրինի վրա: Նա հայտարարել է, որ Աֆրինը քրդերից մաքրելուց հետո, կբերի և այդ շրջանը 300 ավելի փախստականներով կլցնի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենք դատապարտում են այս քաղաքականությունը, քանի որ գերտերություններն այստեղ միայն հաշվի են առնում իրենց նավթային շահերը:
Հարակից հրապարակումներ`
- Դվորկովիչ. «Հայկական շախմատի դպրոցից սովորելու շատ բան ունենք»
- Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները
- Աֆրինում սիրիահայ երիտասարդ է զոհվել
- Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքով հնագույն տաճար է վնասվել
- Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն պաշտոնական տվյալներ է հաղորդել Աֆրինում 2 կողմերի կորուստների վերաբերյալ
- Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի
- Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին