Ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր. Հայկ Հարությունյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱԷԿ-ի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը՝ նախ հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքում հստակ ձևակերպվել է՝ Հայաստանը պետք է ներկայացնի գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ:
«Կարծում եմ՝ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր: Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել և շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ էներգաբլոկի երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո այն կապագործարկվի. «Այստեղ ոչ մի արտառոց բան չկա»:
Հարցին, թե արդյոք այլընտրանքային էներգետիկան կարող է այլընտրանք լինել հայկական ատոմակայանին՝ Հայկ Հարությունյանը նշեց, որ ոչինչ պետք չէ բացառել:
«Ներկա պահին այս ոլորտում զարգացումներն ընթանում են շատ արագ, և ակումուլյացիոն տեխնոլոգիաները բավական արագ են զարգանում, բայց հիմա հստակ չենք կարող ասել»,-ընգդծեց նա:
Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը, որի նպատակն ՝ քննարկել համապատասխան ոլորտներում առկա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին