Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
- ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը
- ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին