Լևոն Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին
Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ (ՌԴ), իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Շարդուլ Գագարեին (Հնդկաստան):
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Արոնյանը ութ տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, Մկրտչյանը 4-ով՝ 121-րդ հորիզոնականում է:
Այսօր իներորդ տուրում Արոնյանը կխաղա Սեթհուրամանի (Հնդկաստան) հետ, իսկ Մկրտչյանը՝ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա):
Հարակից հրապարակումներ`
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մոտենում է առաջատարներին
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մրցաշարում երրորդ հաղթանակն է գրանցել
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանի սենսացիոն ոչ-ոքին