Տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե փորձ, թե կրթություն. Իգիթյան
«Արմեն Սարգսյանը ներկայացվում է որպես արտաքին քաղաքականությունը զարգացնելու, ԵՄ ուղղությամբ Հայաստանի գնալու ճանապարհին մի անձ, որը կարող է օգտակար լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
«Չնայած Արմեն Սարգսյանը հանդիպում է տարբեր ուժերի հետ և փորձում է հասարակությանն ինչ-որ մեսիջներ ուղարկել, պետք է հասկանանք, ինչի մասին պարբերաբար արտահայտվում է նաև թեկնածուն, որ ինքը հասարակության օգնությամբ չի գալիս այդ պաշտոնին: Այսպես ասած, ուղղակի ձևով նա ժողովրդի հավանության կարիքը չունի այդ պաշտոնում ընտրվելու հարցում»,-նկատեց Իգիթյանը:
Նրա կարծիքով՝ սպասել, որ այս պաշտոնում ընտրված մարդը կարող է էապես փոխել Հայաստանում իրավիճակը, պետք չէ:
«Հայաստանում ամեն պաշտոնում սպասում ենք, որ մականունով կամ քրեական անցյալ ունեցող մարդ տեսնել, գոնե այս պարագայում մենք տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե փորձ, թե կրթություն և այլն: Ինձ համար դժվար է խոսել Արմեն Սարգսյանի մասին, ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, քանի որ վաղուց ճանաչում եմ նրան, ճանապարհ ենք անցել միասին: Թե ինչպես ինքը կկարողանա տեղավորվել իր կեցվածքով Հայաստանի իրավիճակի մեջ, դա պարզ կլինի ժամանակի ընթացքում»,- հավելեց Իգիթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին