Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 43 երկրները տիրապետում են աշխարհի հարստության 27%-ին.ՀԲ
Համաշխարհային բանկը թողարկել է «Ազգերի փոփոխվող բարեկեցությունը 2018» զեկույցը: Այն ներկայացնում է 1995-2014 թվականներին 141 երկրների բարեկեցության փոփոխման միտումները՝ դիտարկելով բնական, արտադրված և մարդկային կապիտալն ու արտաքին ակտիվները: Այս մասին հայտնում են ՀԲ հայաստանյան գրասենյակից:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) 43 երկրները, որոնց շարքում է նաև Հայաստանը, տիրապետում են աշխարհի հարստության 27%-ին: Իսկ ԵԿԱ-ում առաջատարը Գերմանիան է՝ 19%-ով: Մեկ շնչին ընկնող գումարային արտահայտությամբ առաջին դիրքում Նորվեգիան է՝ $1,671,756-ով, իսկ Հայաստանում այն կազմել է $52,894: