Հասարակություն 10:17 31/01/2018 Հայաստան

Նոր կենսագրականում Քըրք Քըրքորյանը ներկայացված է որպես «ամենախոշոր գործարար», ոչ թե Թրամփը. Սասունյան

Վերջերս փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրեց գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:

Ռեմփելը Քըրքորյանի արտասովոր և խիստ անձնական կյանքի մանրամասները մանրակրկիտ կերպով հավաքել է ռազմական գրառումների, բիզնես արխիվների, դատական փաստաթղթերի, վաղեմի ընկերների և գործընկերների հուշերի ու հուշագրությունների միջոցով:

Չնայած թե՛ Քըրքորյանը, թե՛ Դոնալդ Թրամփը միլիարդատերեր էին և կազինոյի սեփականատերեր, սակայն նրանց միջև շատ քիչ ընդհանուր բան կար: Ռեմփելը գրել է. «Կազինոյի սեփականատեր Դոնալդ Թրամփը Քըրքին անվանում էր «թագավոր» և ասում ընկերներին՝ «ես սիրում եմ այդ մարդուն»: Սակայն Քըրքն իր ոճով և խառնվածքով Թրամփի ճիշտ հակապատկերն էր: Քըրքը մեղմախոս էր, բացահայտ չէր խոսում և սարսափելի վախենում էր հրապարակային ելույթներից: Նա ասում էր, որ կերազեր «խոսել Թրամփի նման»: Քըրքը նաև չէր ուզում, որ իր անունը նշվեր որևէ տեղ՝ ոչ շենքերի, ոչ փողոցային նշանների վրա, ոչ էլ նույնիսկ իր MGM Studios-ի անձնական կայանատեղիում: Եվ Քըրքը երբեք չի խախտել իր վարկային պարտավորությունները, իսկ իր ձեռքսեղմումը միշտ համարել է պարտադիր պայմանագրի երաշխիք»:

Երբ Լաս Վեգասի սրտում գտնվող Քըրքորյանի նոր բազմամիլիարդ դոլար արժողությամբ CityCenter հյուրանոց-կազինոն 2009-ին ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնեց, ըստ Ռեմփելի, Թրամփն սկզբում որոշ կարեկցանք արտահայտեց՝ «Ես սիրում եմ Քըրքին և հուսով եմ, որ նա դուրս կգա այդ վիճակից»: Հետո Թրամփը փոխեց իր կարծիքը և CNN-ի Լարի Քինգի շոուին տված հարցազրույցում CityCenter-ի նախագիծն անվանեց «բացարձակ աղետ»: Հետագայում Թրամփը հայտարարեց՝ «Դա անշարժ գույքի պատմության մեջ կլինի ամենամեծ ձախողությունը... շատ վատ է»: Իհարկե, Թրամփը սխալ դուրս եկավ իր կանխատեսումներում: Քըրքորյանը ևս մեկ անգամ ոտքի կանգնեց և CityCenter-ը մեծ ֆինանսական հաջողություններ ունեցավ...

Երբ Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի միլիարդատերերի 1989 ցուցակում էր, Թրամփը ևս սկզբում այդ ցուցակում էր: Սակայն, շուտով «Ֆորբսը» Թրամփին հեռացրեց իր միլիարդատերերի ցուցակից՝ պատճառաբանելով, որ «իրենք մոլորեցված էին Թրամփի ներկայացրած ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով.... ԱՄՆ ապագա նախագահի կապիտալն այն ժամանակ, ըստ խմբագիրների, «մոտ էր զրոյականի սահմանագծին»։

«Հարփեր Քոլինզի» հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ, Քըրքորյանի կենսագրությունը Ռեմփելի կողմից ներկայացված է որպես «Ամերիկայի ամենահարուստներից և ամենաքիչ հայտնի ֆինանսական հսկաներից մեկի՝ իր ջանքերով հաջողության հասած միլիարդարտեր Քըրք Քըրքորյանի՝ խիզախ օդաչուի, կինոմագնատի, ռիսկի դիմողի և խոշոր գործարարի ցնցոտիներից մինչև հարստության հասնելու պատմություն, որը որպես հաջողակ ֆինանսավորող ամերիկյան բիզնեսի փոխակերպեց Լաս Վեգասն ու Հոլիվուդը»: 
                                                                
Այս կենսագրականի հիմնական առավելություններից մեկը ամերիկահայ համայնքի և Հայաստանի Հանրապետության համար Քըրքորյանի բարեգործության լայնածավալ լուսաբանումն է։ Վերջին երկու տարիների ընթացքում ես մի քանի ժամ անցկացրել եմ գրքի հեղինակ Ուիլյամ Ռեմփելի հետ՝ պատմելով նրան Քըրքորյանի նվիրատվությունների մասին ամերիկահայ բարեգործական կազմակերպություններին և Հայաստանում խոշոր նախագծերին։ Ռեմփելն ինձ այսպես է ներկայացրել իր գրքում. «Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում անգլերենով հրատարակվող «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ, որը նաև Միացյալ հայկական հիմնադրամի [այժմ՝ Հայաստան Արցախ հիմնադրամ] նախագահն էր և Քըրքի հայկական բարեգործական ջանքերի շարժիչ ուժը»։ Իրականում, Քըրքորյանն ինքն էր իր բարեգործությունների շարժիչ ուժը: Նա իսկապես հոգ էր տանում հայ համայնքի բարօրության և Հայաստանի բարգավաճման մասին։

Թեև Քըրքորյանը մնում է որպես ամենահայտնի և խիստ հարգված անուն համայն հայության շրջանում, սակայն շատ օտարներ տեղյակ չեն, որ նա ամերիկահայ է։ Բարեբախտաբար, Ռեմփելի գրքի երեք գլուխները նվիրված են Քըրքորյանի հայկական ժառանգությանն ու բարեգործությանը։

Գրքի 12-րդ գլուխը կրում է «Հայկական կապերը» վերնագիրը։ Այն նկարագրում է Քըրքորյանի պատահական հանդիպումը Մենի Աղասիի հետ Լաս Վեգասում, 1963 թվականին, որը «Տրոպիկանա» հյուրանոցի մատուցող էր և նրա հայրենակիցը Թեհրանից։ Մենին դարձավ Քըրքորյանի մտերիմ ընկերը և իր ապագա որդուն կոչեց Անդրե Քըրք Աղասի, որը հետագայում դարձավ հայտնի թենիսիստ։ Ռեմփելը նաև նկարագրել է Քըրքորյանի գործարքները Ջորջ Մեյսոնի (Էլմասյան) հետ, որը նրա վաղեմի բորսային միջնորդն էր  և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի (1958 թ.) հիմնադիրը։

31-րդ գլխում Ռեմփելը նկարագրում է Հայաստանի հյուսիսում 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը, և թե ինչպես է Քըրքորյանը համաձայնել միանալ Միացյալ հայկական հիմնադրամին, որն ավելի քան 150 ավիափոխադրումներ իրականացրեց, իսկ հետագա 25 տարիներին 700 միլիոն դոլարի մարդասիրական բեռներ առաքեց՝ սկզբում երկրաշարժից տուժածներին, իսկ հետագայում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ողջ բնակչությանը։ Կենսագիր Ռեմփելը նաև նկարագրել է, թե ինչպես է հիմնադրվել Միացյալ հայկական հիմնադրամը՝ հայ-ամերիկյան յոթ ամենախոշոր բարեգործական և կրոնական կազմակերպությունների համախմբումը, ներառյալ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը: Ալեքս Եմենջյանը Միացյալ հայկական հիմնադրամի ատենապետն էր, իսկ Հարութ Սասունյանը՝ նախագահը:

36-րդ գլուխը կրում է «Ցեղասպանությունը և առատաձեռնությունը» խորագիրը։ Այն նկարագրում է Քըրքորյանի ամենաառաջին այցը Հայաստան (1998 թ.) իր սեփական ինքնաթիռով, Հարութ Սասունյանի ընկերակցությամբ։ Այս գլխում նկարագրված են թռիչքի ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները՝ Թուրքիայի և բռնազավթված հայկական հողերի մասին, ինչպես նաև քննարկվել է «Լինսի» հիմնադրամի կողմից նոր ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Հետագայում ես նշանակվեցի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ՝ վերահսկելու 242 միլիոն դոլարի ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանում և մի քանիսը Արցախում։ Այս բացահայտող գիրքը ներառում է նաև զվարճալի պատմություններ խորհրդային ոճի հյուրանոցում Քըրքորյանի մնալու անհարմարությունների մասին, որոնք ստիպեցին այն վերափոխելու «Մարիոթ» հյուրանոցի։ Այս գլուխը պատմում է նաև նրա հուզիչ այցելության մասին Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:

Քըրք Քըրքորյանի կենսագրությունը յուրահատուկ մարդու հետաքրքրաշարժ պատմությունն է։ Նա փայլուն գործարար էր, չափազանց համեստ բարերար, իսկական ամերիկացի, ինչպես նաև իսկական հայ: Երբ 2015 թվականին, նա 98 տարեկանում կնքեց իր մահկանացուն, որպես ազնվության և առատաձեռնության վերջին նշան նա իր ողջ ունեցվածքը՝ 2 միլիարդ դոլար (բացի 1 միլիարդ դոլարից, որը «Լինսի» հիմնադրամով արդեն նվիրաբերել էր ամերիկյան և հայկական բարեգործական ծրագրերին) տվեց բարեգործությանը։

Խորհուրդ կտայի, որ յուրաքանչյուր հայ գնի Քըրքի կենսագրական գրքի մի օրինակ և այն առաջարկի իր օտարազգի հարևաններին, ընկերներին և գործընկերներին։ Քըրքորյանի անհավատալի նվաճումները մեծ պատիվ են բերում համայն հայությանը...

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}