Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Երևանում իր գրքի շնորհանդեսի «արգելքին»
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Երևանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի արգելքին:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է. «Ցավոք սրտի, այստեղ ևս առանց Մոսկվայի միջամտության գործը գլուխ չի եկել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլու գրքի շնորհանդեսը Երևանում ամեն դեպքում կկայանա, փոխվել է միայն վայրը: