ՊՊԾ գնդի գործով հերթական նիստը լարված էր
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում հունվարի 31-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այն անցավ լարված մթնոլորտում:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դատարանի դահլիճից հեռացրեց Պավել Մանուկյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Արայիկ Խանդոյանը նախազգուշացում ստացավ դատարանից՝ վիրավորական արտահայտությունների անցնելու համար:
Դատարանը սանկցիա կիրառեց նաև երկու քաղաքացիների՝ Ռիտա Դանիելյանի և Ստելլա Աղաջանյանի նկատմամբ, ովքեր անվայելուչ արտահայտություններ են հնչեցրել դատարանում և չեն ենթարկվել դատական կարգադրիչների օրինական պահանջներին, նրանց հանդեպ ևս նման արտահայտություններ հնչեցրել: Ռիտա Դանիելյանը խոստացավ պահպանել կարգուկանոնը, Ստելլա Աղաջանյանին հինգ դատական նիստով հեռացրեցին նիստերի դահլիճից:
Դատական այս նիստի ժամանակ վերացվեց ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի ու Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիան, վերջիններս վերադարձվեցին դատական դահլիճ: Դատարանը բավարարեց Արեգ Կյուրեղյանի միջնորդությունը՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանին կրկին իբրև իր շահերի պաշտպան ներգրավելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար. «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան