Նժդեհից խոսող ռուս փորձագետների ականջների հետևում երևում է Ալիևի հիմնադրամը. Տիգրան Քոչարյան
«Ներկա պահին մեզ մոտ գնում է տեղեկատվական պայքար և Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ շեշտելով որ ներկայիս իրավիճակին տեղեկատվական պատերազմ սխալ է ասել:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան և Ռուսաստան-Ադրբեջան տեղեկատվական դաշտերի խնդիրներին՝ մասնագետը մանրամասnեց. «Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը միատարր երկիր չէ և ունի տարբեր խնդիրներ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում: Ռուսաստանում կա բավականին մեծ խմբավորում, որն ապրում է Խորհրդային միության կարոտախտով և փորձում է քայլեր ձեռնարկել, որպեսզի ԽՄ նախկին հանրապետություններ ավելի շատ ընդգրկվի իր ազդեցության տակ: Վերջին երկու-երեք տարին բավականին շատ փորձեր են արվել Ռուսաստանի որոշ շրջանակների կողմից ներգրավվել Ադրբեջանը Եվրասիական միության շարքերում, և Ադրբեջանն էլ հասկանալով, որ դա բավականին լավ միջոց է և Հայաստանին նյարդայնացնելու, և իր հարցերը լուծելու, փորձել է խաղ ու պար անել Ռուսաստանի հետ՝ որոշ դեպքերում համաձայնվելով, որոշ դեպքերում էլ պահանջներ դնելով»:
Նրա խոսքով՝ այդ խմբավորումների մեջ են «Իզբորյան ակումբի» ղեկավարությունը՝ Ալեքսանդր Պրոխանովի գլխավորությամբ, Մաքսիմ Շևչենկոն, Սերգեյ Մարկովը:
«Կոնկրետ այս խմբավորումը ներկա պահին առանձնապես որևէ ներկայություն չունի ՌԴ իշխանության վրա ազդելու: Սա ամենապրոադրբեջանամետ զանգվածն է ՌԴ քաղաքական և մեդիա հարթակում: Այս մարդկանց միջոցով Ադրբեջանն անընդհատ փորձում է լարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Ներկա պահին ադրբեջանցիները շատ լավ թեմա են գտել գրգռելու, այսպես կոչված, պատրիոտիկ ռուսական դաշտը՝ Գարեհին Նժդեհի հետ կապված: Վերջին երկու-երեք տարին այս հարցը բավականին լավ ֆինանսավորում է ստացել Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
ՏՏ անվտանգության փորձագետի կարծիքով՝ ադրբեջանցիներն ոչ թե առաջվա պես բռի ձևով են աշխատում, այլ շատ խորամանկ ձևով:
«Հայաստանում կան ուժեր, որոնք իրենց կողմից այս թեման շատ լավ վերցնում են և փորձում են իրենց կողմից ևս լարել հայ-ռուսական հարաբերությունները: Սա շատ վատ է, քանի որ ադրբեջանական քարոզչությունը մենք ինքնակամ մտցում ենք հայկական դաշտ, գրգռում ենք մեր հասարակությանը: Այսինքն, այն ինչի համար Ալիևը վճարում է, մենք բերում ենք մեր դաշտ ու անվճար տարածում ենք: Այսպիսի խայծերին պետք է շատ ուշադիր լիել, մանավանդ եթե դա անում է Ադրբեջանի դրածո Մարկովն ու նրա նմանները: Շատ հայկական լրատվականներ հարցազրույց էին անում և Մարկովին ներկայացնում որպես Պուտինի վստահված անձ, նշեմ, որ այլևս նա դրանից զրկվել է»,- ասաց փորձագետը:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ որոշ դեպքերում տեղեկատվական դիվերսիաներ կազմելով Ադրբեջանը մի քանի քայլ առաջ է գնացել:
«Որևէ տեղ, որտեղ կա ռուս փորձագետ, ով խոսում է Գարեգին Նժդեհից, իմացեք, որ նրա ականջների հետևում երևում է Հեյդար Ալիևի հիմնադրամը և Սերգեյ Մարկովը: Բացարձակապես որևէ նպատակ չկա պաշտպանել Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը նաև սխալ քայլեր է ժամանակին արել, որի համար չի կարողանում հիմա տակից դուրս գալ, բայց ամեն դեպքում, բերել Ադրբեջանը մեր տեղեկատվական դաշտ, բացարձակ սխալ է, ինչքան էլ դեմ լինենք ու տրամադրված լինենք Ռուսաստանի քաղաքականությանն ու Պուտինին»,- հավելեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերը շահարկումներ են հակառակորդների կողմից. Էդվարդ Նալբանդյան
- Ռուսական ԶԼՄ-ներում Նժդեհի մասին բացասական նյութեր տեղ են գտնում Ադրբեջանի ջանքերով. մեդիափորձագետ
- Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին