Փաշինյանը Հռոմում տեղի ունեցածի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում Իտալիայի մայրաքաղաքում փորձել էին ձերբակալել, ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է ներկայացրել:
Նա տեղեկացնում է, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել է իր ով լինելը:
«Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում:
Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:
Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան:
Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»,-գրել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Փաշինյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին տեղեկացվել է Ինտերպոլը
- Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա