Ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ. Արմեն Սարգսյան
ՀՀԿ կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Շրջայց կատարելուց հետո նա զրուցել է լրագրողների հետ:
«Եթե մենք ծրագրում ենք, երազում ենք և մտածում ենք մեր հանրապետության ապագայի մասին, ապա «Թումո»-ն առաջին ծաղիկն է, որն ուղիղ ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա։ Բնական է Հայաստանը պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում հաջողություն՝ գյուղատնտեսությունից մինչև շինարարություն, արդյունաբերությունից մինչև բանկային համակարգ, հստակ է, բայց կա՞ արդյոք մի ուղղություն, որը թույլ է տալու մեզ՝ հայերիս, ովքեր ապրում են Հայաստանում դուրս գալ իրական մեծ շուկա։ Կա՞ մի ոլորտ, որ մենք կարող ենք օգտագործել Հայաստանի ոչ միայն ներքին ռեսուրսները, այլ նաև բերել սփյուռքահայերին։ Կարծում եմ՝ այս ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիաներն են, դրանց ճիշտ կազմակերպումն ու միջազգային շուկա դուրս բերումը»,- նշեց Արմեն Սարգսյանը։
Նախագահի թեկնածուն շեշտեց, որ իր այցելությունը «Թումո» պատահական չէ։
Ինչ վերաբերում է իր աշխատանքներին, նա տեղեկացրեց, որ այս պահին հանդիպումներ է ունենում տարբեր բնագավառների մարդկանց հետ. «Սա ինձ համար աշխատանք է, և սրանով ես պատրաստվում եմ իմ հաջորդ հանդիպմանը ՀՀ նախագահի հետ՝մոտակա օրերին, թե երբ, չեմ կարող ասել։ Այդ հանիպմանը ես պետք է պատրաստ լինեմ»։
Թեկնածուն շեշտեց, որ նախագահի հետ հանդիպումից հետո որոշում ընդունելու դեպքում հանդիպելու է լրագրողների հետ, զրուցելու և պատասխանելու է նրանց բոլոր հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Տեսնում ենք, որ նախագահի պաշտոնին ներկայացվող մարդն ունի թե փորձ, թե կրթություն. Իգիթյան
- Արմեն Սարգսյան. Մեծահարուստ չեմ ծնվել, հորս էլ կորցրել եմ 10 տարեկանում
- Արմեն Սարգսյան. ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր»
- Արմեն Սարգսյան. «Ես և իմ ընտանիքի անդամները «Լիդիան Արմենիա»-ի բաժնետեր չենք եղել և չենք լինելու»
- Արմեն Սարգսյան. Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ
- Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան