ՀՀԿ-ականները պատրաստվում են Սերժ Սարգսյանին համոզել՝ վարչապետ դառնալ «Ժամանակ»
ՀՀ-ականները պատրաստվում են առաջիկայում կուսակցության խորհրդի նիստի հրավիրել և երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Նրանց մնում է միայն համոզել թեկնածուին կամ ստանալ թեկնածուի համաձայնությունը, քանի որ դեռևս չորս տարի առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Բայց եթե ՀՀԿ խորհուրդը նման որոշում կայացրեց, Սարգսյանը հայտնվի փակուղային վիճակում, որովհետև մի կողմից սեփական խոստումն է, մյուս կողմից՝ կուսակիցների որոշումը։ Չնայած հանրային շահերը միշտ առաջնային են անձնականից»,-մեկնաբանել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները