Հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել բանանի շուկան. Միհրան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հավաստիացրեց, որ «Քեթրին գրուպի» հետ կապ չունի։
«Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում», - ընդգծեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ազատականացնել բանանի շուկան։
Միհրան Պողոսյանը նշեց, որ գործող կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։
«Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես ինքս հիացած եմ, թե կառավարությունը կարճ ժամանակում ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ սա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», - հայտարարեց պատգամավորը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Միհրան Պողոսյանը շեշտեց՝ թիմը և թիմի ղեկավարը նշելու են, որ չեն գրանցում լուրջ հաջողություններ, քանի դեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ փոփոխությունները։
Հարցին՝ շարունակո՞ւմ է մնալ կոռուպցիայի դեմ պայքարի «դրոշակակիր», ինչպես նախկինում է հայտարարել, պատգամավորը պատասխանեց. «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր»:
Անդրադառնալով իր անվան հետ կապված օֆշորային սկանդալին` Միհրան Պողոսյանն ասաց.
«Եթե կան որոշակի օղակներ, որոնք չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկման ավարտից և լուծումից, ապա դրանք անբավարարված օղակներ են, չեն կարող ոչինչ անել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել` մենք բազմիցս փաստեր ենք բերել և այդ էջը շատ վաղուց փակել: Ես ուզում եմ վկայակոչել ևս մեկ անգամ` երկար տարիների, երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ մարդիկ, քննվեցին բոլոր մարդիկ, ովքեր վկայակոչված էին այդ հոդվածներում` անկախ նրանց ունեցած դերերից, կարգավիճակից: Այդ ամենի ներքո և դրանից ավելի վաղ իմ կողմից համապատասխան բանկից ներկայացվեցին պատասխաններ, որոնք հրապարակվեցին, որից հետո ես հրաժարական տվեցի՝ թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին»:
Պողոսյանի խոսքով՝ իրավապահներն 8-9 ամիս աշխատելուց հետո իրավապահ մարմինները պարզեցին, որ բանկում նման կազմակերպություն և հաշիվներ չկան: «Եթե չկա հաշիվ, չկա նաև դրամական շարժ»,- ասաց նա՝ հավելելով որ միայն դրանից հետո է ինքն իրեն թույլ տվել, որպես ՀՀԿ-ի թեկնածու, մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
«Փաստը ցույց տվեց, որ ինձ հավատաց գոնե 20.000 մարդ: Հիմա ես այդ մարդկանց շահերն եմ փորձում ներկայացնել ԱԺ-ում»,-հավելեց Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բանանի թանկացումը կապված է բացառապես համաշխարհային շուկայի հետ. «Փաստ»
- Բանանի ներկրմամբ զբաղվող գործարարը հայտարարել է, որ խոչընդոտում են իր գործունեությանը. «Առավոտ»
- ՊԵԿ նախագահն ԱԺ պատգամավորին է տրամադրել բանանի ներկրման մասին անհրաժեշտ տեղեկատվություն
- Բանանի շուկայում գները շուրջ 200 դրամով նվազել են, ինչը արդար մրցակցության միջավայրի արդյունքն է. ՊԵԿ
- Շաբոյանը վստահեցնում է, որ բանանի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան
- ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բանանի շուկան. «ՀԺ»
- Թանկացումներ սուրճի և բանանի շուկաներում. Հանձնաժողովը պարզում է պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան