Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր:
«Արմեն Բորիսովիչին կրկին հոսպիտալացրել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում՝ այս անգամ սրտի տագնապով և անգիտակից վիճակում: Այժմ նրան հանգիստ ու բուժում է հարկավոր»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ջիգարխանյանի թատրոնում աղբյուրին հաստատել են ռեժիսորի հոսպիտալացման մասին։
«Արմեն Բորիսովիչը որոշ ժամանակ հիվանդանոցում Էր, այնուհետև դուրս եկավ և դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց, որպեսզի շարունակի բուժումը: Ներկայում նա հիվանդանոցում Է և շարունակում Է բուժվել»,-ասել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան