Թբիլիսիի մետրոյի կայարանի վերանորոգման համար 140 հազար դոլար կպահանջվի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի մետրոյի թունելներից ամեն օր դուրս են բերում մոտ 25 հազար տոննա ջուր: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը:
Մետրոյի կայարանում նախօրեին գրանցված միջադեպից հետո քաղաքապետարանը մտադիր է մանրամասն կերպով ստուգումներ անցկացնել Թբիլիսիի բոլոր օբյեկտներում՝ այդ թվում մանկապարտեզներում, մարզական համալիրներում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետևանքով 14 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ հարթակի վրա գտնվելիս են եղել գնացքի ժամանմանը սպասող մարդիկ:
Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ տուժածները բուժօգնություն են ստանում, բոլոր ծախսերը կհոգան քաղաքապետարանն ու առողջապահության նախարարությունը: Կայարանի վերանորոգման համար անհրաժեշտ է 140 հազար դոլար:
«Կայարանը վաղուց չէ, որ վերանորոգվել է: Աշխատանքները կատարած ընկերությունը անպատասխանատու է գտնվել: Վերանորոգումը սկսել է 2016-ին ու ավարտվել 2017-ի օգոստոսին: Այն շահագործման է հանձնվել սեպտեմբերին, ու մի քանի ամիս անց մենք նման արդյունք ունենք: Մենք հարցեր ունենք, որոնց ժամանակին պետք է պատասխաններ տրվեն»,-ասել է Կախա Կալաձեն:
Newsgeorgia-ի փոխանցմամբ, առաստաղի պոկվելու դեպքի առթիվ քննություն է իրականացվում:
«Հիմա չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն ջանք չեմ խնայելու, որպեսզի պատահածի պատճառները պարզվեն ու բոլորը տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրեն: Ոչ մի ընկերության, ոչ մի մարդու ներում չի լինելու, եթե նրանց անպատասխանատու աշխատանքը սպառնում է թեկուզ մի մարդու առողջությանը, անվտանգությանն ու կյանքին»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին